Սրահի առաջին հարկում գտնվում է խանութը, որտեղ կարելի է գտնել աշխարհահռչակ արտադրողների կողմից ներկայացված մոտ 200 տեսակի սիգար, ծխամորճերի լայն ընտրանի, սիգարետների ամբողջ տեսականի, իսկ երկրորդ հարկում՝ էլիտար «Սմոքինգ» բար-ակումբը, որտեղ ստեղծված է իդեալական մթնոլորտ հանգստի և առօրյա հոգսերից թոթափվելու համար։