Թիմի նպատակն է տրամադրել նյութական և բարոյական աջակցություն ռիսկային խմբերին պատկանող երեխաներին, որոնք են մանկատների և գիշերօթիկ դպրոցների սաները, երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ, լքված, թափառաշրջիկ, ֆիզիկական կամ հոգեկան հիվանդություններով տառապող մանուկներն ու պատանիները, օգնել նրանց կայանալու որպես հասարակության լիարժեք անդամ։